Մեր երրորդ դասարանցիները մեծ խանդավառությամբ են մեկնարկել ուսումնական տարին: Նրանք քաջ գիտեն որ այս տարի պիտի աշխատեն ավելի լրջորեն և ուսումնասիրեն ավելի բարդ նյութեր:
Երրորդդասարանցուն ներկայացվող պահանջներն ավելանում են: Ավելանում է նաև ավելի շատ ինքնուրույն աշխատելուչափաբաժինը: Ուրեմն պատրաստ պետք է լինել լուրջ և հետևողական աշխատանքի թե դպրոցում և թե տանը:
Ծնողները կարող են օգնել իրենց զավակներին տանը ստեղծելով հարմարավետ պայմաններ և լուռ մի անկյուն ուր աշակերտը պետք է լրացնի իր տնային հանձնարարությունները: Անհրաժեշտ է նաև ամենօրյա ընթերցանությունը, որով միայն կզարգանայ աշակերտի բառապաշարն ու լեզվամտածողությունը:
Ուրեմն բոլորս միասնաբար պետք է համագործակցենք ուսումնական այս տարեշրջանին մեծ ձեռքբերումներ իրագործելու համար:
3-րդ դասարանում գերազանցիկ են լինելու բոլոր աշակերտները:)